Համահայկական խաղերի Արցախի ներկայացուցիչը կմասնակցի նաև Սոչիի Պարաօլիմպիկ խաղերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական առաջին ձմեռային խաղերին Արցախի ներկայացուցիչները մեծ սպասելիքներ ունեն, և ուրախ են հերթական համահայկական մարզական տոնի առթիվ: «Մենք այս խաղերից շատ սպասելիքներ ունենք: Առաջինը, որ շատ եմ կարևորում` այսքան հայերի միավորված եմ տեսնում այստեղ` ձմռան գրկում, սա մեծ տոն է: Այս խաղերը հնարավորություն են տալիս երիտասարդներին փայլելու, և ցույց տալու իրենց շնորհալի կողմերը: Ես հույս ունեմ, որ մեր մարզիկին` Մհերին, տեսնելով մյուս մարզիկները կոգեշնչվեն (Մհերը հաշմանդամ դահուկորդ է)»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի միակ ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանի գլխավոր մարզիչը` Տիգրան Դուրգարյանը:

Մի քանի օրից` մարտի 4-ին Սոչիում մեկնարկող Պարաօլիմպիկ խաղերին Հայաստանը, ի թիվս այլ մարզիկների, կներկայացնի նաեւ Մհեր Ավանեսյանը: Սա նրա 5-րդ խաղերն են: «Այս խաղերը կարևոր են Մհերի համար, սա նաև նրա համար «ստուգողական մարզում է» սրանից նաև կարող ենք դասեր քաղել, Սոչիին նախապատրաստվելու համար»,-եզրափակեց մարզիչը:

Դիմելով մյուս մասնակիցներին` ԼՂՀ ներկայացուցիչն ասաց. «Թող սիրեն մեր Հայրենիքը, թող հաճախակի գան, և, վերջապես ընտանիք կազմեն այստեղ: Պետք է սովորենք հասկանալ և ներել միմյանց»:

ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը ևս մեծ սպասելիքներ ունի թե այս խաղերից և թե Արցախի ներկայացուցիչ Մհերի ելույթներից: «Բոլոր մասնակիցներին ցանկանում եմ, որ հաջողություններ ունենան երկու բնագավառներում` անձնական և մարզական»,-ավելացրեց Առաքելյանը:

Համահայկական խաղերը կշարունակվեն մինչեւ մարտի 2-ը: Այնուհետեւ ձմեռային մարզաձեւերի սիրահարների ուշադրությունը կսեւեռվի Սոչիի Պարաօլիմպիկ խաղերի վրա, որտեղ կխաղարկվեն մեդալների 72 հավաքածուներ: Պարաօլիմպիկ խաղերը կմեկնարկեն մարտի 7-ին և կեզրափակվեն մարտի 16-ին:

Հայերեն English Русский

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA