Պաշտոնական

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Գուրզադյանների ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սփյուռքից Հայաստան ներգաղթած, հայրենիքում կրթություն ստացած և համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց հայրենի գիտության առանձնահատուկ մի ոլորտի զարգացմանը, ղեկավարեց գիտական կենտրոններ, մշակեց տիեզերական համակարգեր:

Տաղանդաշատ գիտնականն ուներ նաև փիլիսոփայի, գրողի և գեղանկարչի առանձնահատուկ շնորհներ, որոնք դրսևորվեցին նրա գիտահանրամատչելի էսսեներում և գունեղ կտավներում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում