ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հիացմունք Է հայտնել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ` նշելով, որ դրանք անցան համախմբվածության եւ բարեկամության մթնոլորտում:«Դա վիթխարի տոն էր, եւ մենք հիանում էինք մեր տեսածով: Դա հոյակապ մարզական միջոցառում Էր, կար համախմբվածություն, զգացվում էր նոր շունչը, մթնոլորտը միանգամայն այլ էր»,-հայտարարել Է Սարգսյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի հետ աշխատանքային հանդիպմանը: Մեդվեդեւը շնորհակալություն Է հայտնել ՀՀ վարչապետին Սոչիում Օլիմպիադայի փակման արարողությանը մասնակցելու համար:Տիգրան Սարգսյանը հայ ժողովրդի անունից ՌԴ կառավարությանը շնորհավորել Է այդ միջոցառման հաջող անցկացման, ինչպես նաեւ մրցումներում Ռուսաստանի հավաքականի հաջողության կապակցությամբ:
«Շատ շնորհակալություն: Դա, իհարկե, հաճելի է լսել»,-նշել է Մեդվեդեւը:
Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Սոչի է մեկնել փետրվարի 23-ին: Նա մասնակցել է 22-րդ Օլիմպիական խաղերի փակման արարողությանը: