Յուլիա Տիմոշենկոն ազատության մեջ է /լրացված/

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին վարչաետ Յուլիա Տիմոշենկոն կալանքից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նա լքել է Խարկովի «Ուկրզալիզնիցի» հիվանդանոցը, որտեղ բուժվում էր` կալանքի տակ գտվելով: Նրան դիմավորելու է եկել դուստրը` Եվգենիան:

«Տիմոշենկոն ուղղվել է Անկախության հրապարակ (Կիև)»,- լրագրողներին հայտնել է Գերագույն Ռադայի` Տիմոշենկոյի ղեկավարած «Բատկիվշչինա» կուսակցության խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին քվեարկել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու օգտին: Ռադայի պատգամավորները 322 կողմ ձայնով ընդունել են որոշում, որը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկելուց ազատել Յուլիա Տիմոշենկոյին:

Ուկրաինայի նախկին վարչապետը ձերբակալվել էր 2011 թվականին` լիարազորությունները չարաշահելու մեղադրանքով: Ավելի վաղ Տիմոշենկոյի իրավապաշտպան Սերգեյ Վլասենկոն հայտնել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետին ազատ կարձակեն մոտակա ժամանակներում: Նա հայտարարել էրայն մասին, որ Տիմոշենկոն մեղադրվում է այն հոդվածներում, որոնք քրեականորեն պատժելի չեն նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու դեպքում:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր