Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 56. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մարդիկ միմյանց ավելի շատ գեղարվեստական գրքեր են նվիրել

7 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 56. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մարդիկ միմյանց ավելի շատ գեղարվեստական գրքեր են նվիրել

ԵՐԵՎԱՆ , 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին յոթ օրվա ընթացքում Հայաստանի մի շարք գրախանութներում իսկական եռուզեռ էր տիրում: Ընթերցասերներն ավելի շատ գրքեր էին գնում` փետրվարի 19-ի` Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նվիրելու իրենց հարազատներին, բարեկամներին, սիրելիներին: Տոնական եռուզեռի արդյունքում «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ հարուստ է հին ու նոր գրքերով:

Փետրվարի 19-ին, ի թիվս բազմաթիվ հայալեզու գրքերի, մեծ քանակությամբ վաճառվել են արտասահմանյան մի շարք հեղինակների` հատկապես ռուսերեն թարգմանված գործերը: Գրախանութներում պարզեցինք, որ Գիրք նվիրելու օրը շատերը գնել են Դեն Բրաունի, Յանուշ Վիշնևսկու, Պաուլո Կոելյոյի, Նիկոլաս Սպարկսի, Բերնարդ Վերբերի, Հարուկի Մուրակամիի և այլ գրողների ստեղծագործությունները: Հայալեզու մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը ևս մեծ պահանջարկ են ունեցել նախորդ շաբաթվա ընթացքում:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է երիտասարդ բանաստեղծ Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծով. գիրք հմայության» բանաստեղծությունների ժողովածուն: Այն հանրությանն առաջին անգամ ներկայացվել է բոլորովին վերջերս` փետրվարի 15-ին և հասցրել է ռեկորդային վաճառք արձանագրել: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:«Ծիլի-Ծովը» կենաց հասուն բնազդների և հմայական հետազոտությունների գիրք է: Այստեղ ես սրբազնացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Կյանքի ինքնարարումը ջրից նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը իրականություն հրահրող հմայություն է». գրել է հեղինակն իր նոր գրքի անոտացիայում:

Երկրորդ հորիզոնականում է ֆրանսիացի գրողԱնտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Գրքին հաջորդում է ֆրանսիացի արձակագիր և թատերագիրԱլբեր Քամյուի«Ժանտախտը»վեպը: Այն ներկայացնում է նացիզմի և ֆաշիզմի հակասությունները:

Գերմանացի գրողՖրանցԿաֆկայի«Դատավարություն»ստեղծագործությունն այս անգամ չորրորդ հորիզոնականում է: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։

Բեսթսելերի ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը` ամերիկացի գրողՖրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

«Երևանյան բեսթսելեր»-ի վեցերորդ հորիզոնականում գերմանացի գրողՀերման Հեսսեի «Ներսը և դուրսը»ստեղծագործությունն է, որը պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն` գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ, նա իրեն կրոնի հանդեպ հանդուրժողաբար է պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում:

Վարկանիշային աղյուսակի յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնումՕնորեդըԲալզակի«Շագրենիկաշին»և«Երեսնամյակինը»ստեղծագործագործություններն ամփոփող գիրքը:

Սրան հաջորդում է կոլումբիացի գրողԳաբրիելԳարսիաՄարկեսի«Վերհիշելովիմտխուր պոռնիկներին»վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

Անգլիացի գրողՋորջՕրուելի«Անասնաֆերմա»ստեղծագործությունը ևս ընդգրկվել է «Երևանյան բեսթսելերի» ցուցակում:«Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»պոեմըևս ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան ամենաճանաչված ու կարդացված հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի`պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Կարեն Անտաշյան

«Ծիլի-Ծով.գիրք հմայության»

Անտարես 119
2 *

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 39
3 *

Ալբեր Քամյու

«Ժանտախտը»

Ապոլոն 30
4 +3

Ֆրանց Կաֆկա

«Դատավարություն»

Ապոլոն 30
5 -3

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 30
6 *

Հերման Հեսսեի

«Ներսը և դուրսը»

Ապոլոն 23
7 *

Օնորե դը Բալզակ

«Շագրենի կաշին»և «Երեսնամյա կինը»

14
8 -3

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 14
9 -1

Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

Անտարես 13,
10 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 7

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում