2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային հիփոթեքային ընկերությունը 34,4 տոկոսով ավելացրել է վերաֆինանսավորված վարկերի ծավալը։ 2013 թվականի ընթացքում վերաֆինանսավորվել է ավելի քան 4 հազար հիփոթեքային վարկ՝ 33 մլն 590 հազար դրամ ընդհանուր ծավալով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային հիփոթեքային ընկերությունից, Երևանից դուրս վերաֆինանսավորվել են շուրջ 8 մլն դրամի վարկեր, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 30,6 տոկոսով։
Ընկերության ընդհանուր ակտիվների ծավալը 2013թ. ավելացել է 21,4 տոկոսով՝ կազմելով շուրջ 29,9 մլն դրամ։ Պարտավորություններն աճել են 32,4 տոկոսով և կազմել 19 մլն 674 հազար դրամ։ Նախորդ տարի ընկերության չբաշխված շահույթը կազմել է 1 մլն 423 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 64,5 տոկոսով։ Ընկերության ընդհանուր կապիտալը կազմում է 10 մլն 674 հազար դրամ։
«Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորումիրականացնող վարկային կազմակերպությունը հիմնվել է 2009 թվականի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։ Ընկերության նպատակն է հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ,որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենցբնակարանային պայմանները: