Երևանյան բեսթսելեր 55. Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունները բեսթսելերներ են
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ նոր «հյուրեր» ունի: Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի երկու գիրքն այս շաբաթ հայտնվել են վարկանիշային աղյուսակում` դառնալով բեսթսելերներ:
Այս շաբաթ վարկանիշային աղյուսակը գլխավորում է Հովհաննես Գրիգորյանի նոր` «Գերեզմանիա» վիպակը: Այն առաջին անգամ հանրությանն է ներկայացվել նախորդ շաբաթ` փետրվարի 7-ին` բանաստեղծի մահվան օրը, և միանգամից համալրել է բեսթսելերների ցանկը: Այն լույս չի տեսել Գրիգորյանի կենդանության օրոք: Վիպակին բնորոշ են Հովհաննես Գրիգորյանի պոեզիային հատուկ բոլոր հատկանիշները` հումորը, Գյումրու առօրյան, իրականության պարոդիկ ընկալումները:
Բեսթսելերի ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը` ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Հայաստանի «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր, երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»պատմավեպն այս շաբաթ երրորդ հորիզոնականում է: Այն երեք հրատարակություն է ունեցել: Լևոն Խեչոյանը, չվախենալով ֆինանսական և տեխնիկական սուղ վիճակից, երբ չկար ոչ գումար, ոչ էլ թուղթ, երբ դժվար էր ապրուստը իր և բոլորիս համար,1995թ. հրատարակեց իր ստեղծագործությունը: Վեպը վերահրատարակվեց 2002-ին, որին հաջորդեց երրորդ հրատարակությունը: Սա խոսում է այն մասին, որ Լևոն Խեչոյանի գրքերը գրախանութներում ամենափնտրվածներից են ու ամենահարցվածներից մեկը` գրադարաններում: «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի մասին բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ են գրվել: Գիրքը հիմնված է 4-րդ դարի պատմական իրադարձությունների վրա, որոնք Խեչոյանը յուրովի է ներկայացնում ու մեկնաբանում: Գրողը պատմում է նաև նորագույն ժամանակների հայկական անկախ պետականության կայացման դժվարությունների մասին: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ:
Ինչպես միշտ վարկանիշային աղյուսակում է ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»պոեմը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան ամենաճանաչված ու կարդացված հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդական ավանդության, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով:
Սրան հաջորդում է կոլումբիացի գրողԳաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
Հովհաննես Գրիգորյանի մեկ այլ գիրք` «Նոր տողից» բանաստեղծությունների ժողովածուն ևս բեսթսելերի ցանկում է: Այն զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:
Գերմանացի գրողՖրանցԿաֆկայի«Դատավարություն»ստեղծագործությունն այս անգամ յոթերորդ հորիզոնականում է: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։
Անգլիացի գրողՋորջ Օրուելի «Անասնաֆերմա»ստեղծագործությունը ևս ընդգրկվել է «Երևանյան բեսթսելերի» ցուցակում:«Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:
Բրազիլացի ժամանակակից գրողՊաուլոԿոելյոյի` համաշխարհային բեսթսելերդարձած«Ալքիմիկոսը» վեպըշարունակում է հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:
Գործակալության հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս անգամ եզրափակում էՕսկարՈւայլդի«Դորիան Գրեյիդիմանկարը»գիրքը, որն առաջին անգամ է հայտնվում ցանկում: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն1891-ին:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | նոր |
Հովհաննես Գրիգորյան «Գերեզմանիա» |
Անտարես | 29 | |
| 2 | 0 |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 21 | |
| 3 | * |
Լևոն Խեչոյան «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» |
Անտարես | 17 | |
| 4 | * |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Զանգակ | 12 | |
| 5 | +1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 11 | |
| 6 | նոր |
Հովհաննես Գրիգորյան «Նոր տողից» |
Անտարես | 11 | |
| 7 | +1 |
Ֆրանց Կաֆկա «Դատավարություն» |
Ապոլոն | 8 | |
| 8 | * |
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» |
Անտարես | 7 | |
| 9 | -6 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Բուկինիստ | 5 | |
| 10 | * |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 5 |
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը