Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրերին հայկական ծիրանափողը կհնչի Գերմանիայի հինգ քաղաքներում
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը Հայոց ցեղապանության մասին կբարձրաձայնի երաժշտության միջոցով: Երաժիշտը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ` ապրիլի 20-30-ն ընկած ժամանակահատվածում համերգներով հանդես կգա Գերմանիայի հինգ քաղաքներում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դաբաղյանը պատմեց, որ համերգների անցկացման առաջարկը ինքը ստացել է գերմանացիներից: «Համերգին կհնչի Կոմիտաս և հոգևոր երաժշտություն երգեհոնի նվագակցությամբ: Երգեհոն նվագողը գերմանացի է, ինչպես նաև մեկ ավստրիացի նկարիչ երաժշտության տրամադրության տակ էլէկտրոնային պաստառներ է ստեղծել, որոնք մեծ էկրաններից կցուցադրվեն համերգների ընթացքում»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:Նրա խոսքով` ցեղասպանության տարելիցին` ապրիլի 24-ի նախօրեին գերմանացիների կողմից համերգներով հանդես գալու առաջարկ ստանալը պատահական չէ, քանի որ Գերմանիայում ապրում են շատ զարգացած մարդիկ, ովքեր քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության փաստին:Դուդուկահարը կարծում է, որ հայկական ծիրանափողի, առհասարակ երաժշտության միջոցով պետք է բարձրաձայնել ցեղասպանության մասին:
Հետագայում Դաբաղյանը համերգներ կունենա Վենետիկում, որտեղ նա դուդուկ է սովորեցնում 30 օտարերկրյա ուսանողների, ովքեր իր գնահատմամբ` դուդուկի կատարողական վարպետության գործում ևս հաջողություններ են գրանցում:
Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվող Միջազգային 7-րդ երաժշտական փառատոնների շրջանակում առաջին անգամ կհնչի հայկական ծիրանափողը` դուդուկը: Հայկական ազգային երաժշտական գործիքը կնվագի անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Առաջարկն ստացել է համաշխարհային հռչակով ռուս ալտահար և դիրիժորՅուրի Բաշմետից:Բաշմետի` Օլիմպիական խաղերի ընթացքում համատեղ ելույթ ունենալու առաջարկը հաճելիորեն զարմացրել է Դաբաղյանին:Նրանք կատարելու են Վաչե Շարաֆյանի և Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա գրված 15 րոպե տևողությամբ կոմպոզիցիա:
Դաբաղյանը արժանացել է գլխավոր մրցանակների Հայաստանում և արտերկրում` 1990թ. Դուշանբեի Արևելքի ժողովրդական նվագարանների միջազգային մրցույթ, 1991-92թթ ԵրևանիՍայաթ-Նովայիանվան մրցանակաբաշխություն և այլն: 1991թ. ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը: Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի շուրջ 50 ձայնագրություններ: Դուդուկով հնչեցրել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը: Դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: