Մշակույթ

«Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը կնվիրվի Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին

2 րոպեի ընթերցում

«Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը կնվիրվի Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը այս անգամ կնվիրվի բրիտանացի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին արվեստի կենտրոնից` համերգային ծրագրի ընթացքում «Բենջամեն Բրիտտենը Հայաստանում» թեմայի շուրջ կխոսի Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, իսկ«Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի մենակատարների համույթը կկատարի կհնչեն Բրիտտենի ստեղծագործություններից:

Դրանից հետո տեղի կունենա ռեժիսոր Թոնի Պալմերի1973 թվականին նկարահանած «A time there was...» ֆիլմի դիտումը:

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում 2010 թվականի հոկտեմբերին: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ եւ համաշխարհային արվեստագետներին եւ մշակութային կարեւորագույն իրադարձություններին:

Բենջամեն Բրիտտենը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 22-ին: Բրիտանացի երգահան, դիրիժոր և դաշնակահարի գրած բազմաթիվ ստեղծագործություններից կարելի է առանձնացնել «Պատերազմական ռեքվիեմը» (War Requiem), «Փիթեր Գրայմս» (Peter Grimes, 1945), «Ալբերթ Հերրինգ» (Albert Herring, 1947), «Բիլլի Բադդ» (Billy Budd, 1951), «Պտուտակի պտույտը» (The Turn of the Screw, 1954) օպերաները։ 1973 թ. կայացավ Բրիտտենի վերջին՝ «Մահը Վենետիկում» (Death in Venice) օպերայի պրեմիերան։

Բենջամեն Բրիտտենը 1965 թվականին Հայաստան այցելելուց և այստեղ մի քանի օր անցկացնելուց հետո տպավորված էր մեր երկրով ու տարբեր առիթներով բրիտանական մամուլում պատմում էր հայկական հյուրընկալության մասին: «Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում»,- իր այցից հետո գրել էր նա:

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում