Տնտեսություն

Հայաստանը մոտ 3 տոկոսով նվազեցրել է գազի ներմուծումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մոտ 3 տոկոսով նվազեցրել է գազի ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական և հեղուկ գազի ծավալն անցյալ տարի 2012թ. համեմատ նվազել է 2.86 տոկոսով և կազմել 2 միլիարդ 333 միլիոն 449 հազար խորանարդ մետր: Նախորդ տարի ներկրված գազի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 587.9 միլիոն դոլար:

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012 թվականին մեր երկիր է ներմուծվել 2.4 միլիարդ խմ բնական և հեղուկ գազ՝ 532.5 միլիոն դոլար մաքսային ընդհանուր արժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարի Իրանի Իսլամական Հանրապետությունից մեր երկիր է ներկրվել 408 միլիոն 252,6 հազար խմ բնական և հեղուկ գազ, Ռուսաստանից՝ 1 միլիարդ 925 միլիոն 196 հազար խմ:

Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարումն իրականացնում է 100 տոկոս բաժնեմաս ունեցող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 խորանարդ մետր գազի սակագին է սահմանել 156 դրամը (մինչև 10 հազար խմ. սպառում ունեցող բաժանորդների համար):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում