Սոչի-2014. Հայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերը հայտնի են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերն արդեն հայտնի են:Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մրցասպարեզ դուրս կգան փետրվարի 9-ին ժամը 14:00 – 16:00(դահուկավազք, սքիաթլոն, 15/15 կմ): Նույն մարզիկները ելույթները կշարունակեն նաև փետրվարի 11-ին, ժամը 14:00 – 15:00, 16:00 – 17:30, այս անգամ դահուկավազքի սպրինտ և ազատ ոճի ձևերում:Փետրվարի 13-ին կանանց դահուկավազքի 10 կմ դասական մրցավազքում իր ուժերը կչափի Կատյա Գալստյանը (14:00 – 15:30):Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ասպարեզ կվերադառնան փետրվարի 14-ին (14:00 – 15:45): Նրանք կմրցեն դահուկավազքի 15 կմ տարածությունում:

Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Վերջինս հանդես կգա փետրվարի 19-ին (14:30 – 16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45 – 18:15 և 20:15 – 21:45):Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00 – 13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, Սոչի-2014 ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կցուցադրվի «Առաջին ալիք»-ի եթերում 20:14-ին: Բացման արարողությունը կմեկնաբանեն «Առաջին ալիք»-ի մարզական մեկնաբաններ Սլավա Սարգսյանը, Մենուա Մեհրաբյանը, ինչպես նաեւ Գոհար Գասպարյանը:Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23-ին, 20:00-ին:

Հայերեն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում