Երևանյան բեսթսելեր 54. Սոս Սարգսյանի «Ոտնամաններս» գիրքը ամենապահանջվածների թվում է
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է բրազիլացի ժամանակակից գրողՊաուլոԿոելյոյի` համաշխարհային բեսթսելերդարձած«Ալքիմիկոսը»վեպը: Գործըշարունակում է հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:Բեսթսելերի ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը` ամերիկացի գրողՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին», առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազիդարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»պոեմըևս վարկանիշային աղյուսակում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան ամենաճանաչված ու կարդացված հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդական ավանդության, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով:
Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Փո’ւշը,հայր,փո’ւշը»պատմվածքների ժողովածուն ևս մեծ պահանջարկ է ունեցել վերջին շաբաթվա ընթացքում: Այն զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Այս գրքի պատմվածքները ստեղծված են առեղծվածայնության և իրական կյանքի համատեքստում:
Սիրված հայ դերասան ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մանկության և պատանեկության հուշերն ամփոփող «Ոտնամաններս» գիրքն առաջին անգամ է հայտնվել բեսթսելերների ցանկում: Այն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Գրքում ամփոփված են հեղինակի մանկության հիշողությունները Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիների մասին:
Սրան հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում: Ամենաշատ վաճառված գրքերի յոթերորդ հորիզոնականը զբաղեցնում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
Գերմանացի գրողՖրանց Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունն այս անգամ ութերորդ հորիզոնականում է: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։
ՋորջՕրուելի «1984»վեպն այս շաբաթվա բեսթսելերների շարքի նախավերջին հորիզոնականում է: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում արգելվածների ցանկում է: Առաջին հրատարակությունից 64 տարի անց «1984»-ը վերջապես լույս է տեսել նաև հայերեն՝ Աստղիկ Աթաբեկյանի`բնագրից կատարած թարգմանությամբ:
«Երևանյան բեսթսելերը» եզրափակում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` թրքությունը վիրավորելու համար հայտնի 301 հոդվածի համաձայն: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, միայն այդ ժամանակ այն վաճառելու հնարավորություն է ստացել: Գիրքը Թուրքիայում կա և վաճառվում է, սակայն մինչ վաճառքի հանվելը բազմաթիվ արգելանքների միջով է անցել: Դա է պատճառը, որ այն տեղ է գտել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Բուկինիստ | 15 | |
| 2 | 0 |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 10 | |
| 3 | * |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 8 | |
| 4 | +5 |
Լևոն Խեչոյան «Փուշը, հայր, փուշը» |
Անտարես | 8 | |
| 5 | նոր |
Սոս Սարգսյան «Ոտնամաններս» |
Վան Արյան | 8 | |
| 6 | -1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 7 | |
| 7 | -1 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 6 | |
| 8 | * |
Ֆրանց Կաֆկա «Դատավարություն» |
Ապոլոն | 5 | |
| 9 | +1 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 5 | |
| 10 | * |
Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը» |
Անտարես | 4 |
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը