Տարածաշրջանային

Վրաստանում ընդունվել է ինքնակառավարման նոր օրենսգիրքը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ընդունվել է ինքնակառավարման նոր օրենսգիրքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատել է ինքնակառավարման նոր օրենսգիրքը, ինչի արդյունքում 2014 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ Վրաստանի կողմից անկախության ձեռքբերումից հետո առաջին անգամ բոլոր քաղաքապետներն ու գամգեբելները կընտրվեն ուղղակի ընտրությունների ճանապարհով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գռուզիա Online»-ին:

Նոր օրենսգրքի համաձայն՝ քաղաքագլուխներն ընտրվելու են միայն ինքնակառավարվող քաղաքներում: Առկա հինգ ինքնակառավարվող քաղաքների՝ Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութայիսիի, Փոթիի եւ Բաթումի հետ միասին նման կարգավիճակ կստանան նաեւ Թելավին, Մցխեթը, Ախալցխան, Ամբրոլաուրին, Օզուրգեթին եւ Զուգդիդին՝ նկատի առնելով այն, որ այդ քաղաքները տարածաշրջանային կենտրոններ են:

Մնացած մունիցիպալիտետներում կընտրվեն գամգեբելներ, որոնց վերջնական թվաքանակը պետք է սահմանվի մինչեւ տեղական ընտրությունները: Ընտրությունների օրը նշանակում է Վրաստանի նախագահը՝ կառավարության համաձայնությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում