Մշակույթ

«Ելք չկա» ֆիլմը հաշված օրեր անց կլինի մայրաքաղաքի մեծ էկրաններին

2 րոպեի ընթերցում

«Ելք չկա» ֆիլմը հաշված օրեր անց կլինի մայրաքաղաքի մեծ էկրաններին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր տեսակով երիտասարդական նախաձեռնություն հանդիսացող «Ելք չկա» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը փետրվարի 15-ից կլինի Երևանի բոլոր կինոթատրոններում: Քրեական դրամայի պրեմիերան նախատեսված էր հունվարի 31-ի, սակայն այն հետաձգվել էր:

«Արմենպրես»-ին ֆիլմի կազմկոմիտեից տեղեկացրին, որ նախատեսված է ֆիլմի ցուցադրումը նաև ԱՄՆ-ում, Բելգիայում, Հոլանդիայում, Ղազախստանում և Ռուսաստանում:

«Ելք չկա»-ն ֆիլմի պրոդյուսեր, RecTime production ընկերության հիմնադիրԿամո Ունանյանի առաջին կինոփորձն է: Քրեական դրամայի նկարահանումները մեկնարկել էին օգոստոսի վերջին և ավարտվել հոկտեմբերին: «Ելք չկա»-ն կառանձնանա նաև այն բանով, որ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի հեղինակած երաժշտությունը` ֆիլմի soundtrack-ը, հնչում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ:

Նվագախումբը կատարել է ֆիլմի երաժշտությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում և Վրաստանում: Գեղարվեստական ֆիլմում անդրադարձ է կատարվում արդիական խնդիրների` սիրուն, ընկերությանը, դավաճանությանը:

Իննսուն րոպե տևողությամբ կինոժապավենում, բացի սկսնակ դերասաններից, նկարահանվել են անվանի արտիստներ Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը: Կինոժապավենի ռեժիսորն է Վահե Սայանը, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը: Ֆիլմի երկրրոդ` ռեփային soundtrack-ը կկատարի Նարեկ Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում