Շոու բիզնես

Դանիայում հայտարարվել են «Եվրատեսիլ-2014»-ի հաղորդավարների անունները

1 րոպեի ընթերցում

Դանիայում հայտարարվել են «Եվրատեսիլ-2014»-ի հաղորդավարների անունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայում հայտարարվել են «Եվրատեսիլ-2014»-ի հաղորդավարների անունները, որը մայիսի 6-10-ը կանցկացվի Կոպենհագենում: Նրանք են՝ դաշնակահար եւ երաժշտական լրագրող Նիկոլայ Կոպելը, դերասան Պիլու Ասբեկը եւ հեռուստահաղորդավար Լիզե Ռեննեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Դանիայում շոու բիզնեսի այս հանրահայտ ներկայացուցիչների անունները, որոնք պետք Է վարեն երգի եվրոպական մրցույթի երկու կիսաեզրափակիչները եւ մեծ եզրափակիչը, հայտարարվել են Դանիայի հեռուստատեսության կազմակերպած մամուլի ասուլիսում:

«Եվրատեսիլ-2014»-ն այս տարի կանցկացվի Կոպենհագենում, քանի որ Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցած նախորդ մրցույթում հաղթել Էր դանիացի երգչուհի Էմմելի դե Ֆորեստը՝ «Միայն արցունքներ» երգով:

Դանիան «Եվրատեսիլը» կընդունի արդեն երրորդ անգամ: Մրցույթը կանցկացվի Կոպենհագենի "B&W" համալիրում:

Ընդամենը «Եվրատեսիլ-2014»-ին կմասնակցի 37 երկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում