Լևոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնjանն առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ:
Ցյուրիխում ընթացող գերխոշոր մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր ԱՄՆ ուժեղագույն գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: 45 քայլ փոխանակելուց հետո Նակամուրան անձնատուր եղավ: Մրցաշարի վերջին` 5-րդ տուրում, Արոնյանի մրցակիցը Ֆաբիանու Կարուանան է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այժմ Արոնյան ունի 6 միավոր:
Միաժամանակ ընթացող պարտիաներում Մագնուս Կարլսենը հաղթանակ տոնեց Ֆաբիանու Կարուանայի նկատմամբ, իսկ Վիշի Անանդը պարտության մատնեց Բորիս Գելֆանդին:
Ցյուրիխի մրցաշարը մեկնարկել է հունվարի 29-ին և կեզրափակվի փետրվարի 4-ին:
Ի դեպ, այսօր գրոսմայստերներին այցելել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը:«Այսօրվա պարտիան նվիրում եմ լեգենդար Շառլ Ազնավուրին, ով այցելեց ինձ այստեղ` Ցյուրիխում»,- գրել է Արոնյանը իր Twitter-ում: