Արթուր Բաղդասարյանը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի բացառում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն: Փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ՕԵԿ առաջնորդը նշեց, որ բացառել նրա վերադարձը կնշանակի քաղաքական սնանկություն:

«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել Ռոբերտ Քոչարյանին, սակայն և չի կարելի բացառել, որ մի օր նա կարող է վերադառնալ քաղաքականություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա՝ հավելելով, որ երկրորդ նախագահը մասնավոր կապեր ունի որոշ քաղաքական ուժերի՝ մասնավորապես ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ:

Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ հարկավոր է ըմբռնումով մոտենալ այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հանդես եկավ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ որոշ դիտարկումներով: «'Ամեն մի երկրի նախկին նախագահ, լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, տարիներ անց նաև Սերժ Սարգսյանը, իրավունք ունի իր ղեկավարած երկրում տեղի ունեցող գործընթացների շուրջ ունենալ իր տեսակետը, պետք է դրանց վերաբերվենք ըմբռնումով»,- նշեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը Քոչարյանի հայտարարությունները բաժանեց երկու մասի` բովանդակային և քաղաքական: Ըստ նրա՝ բովնադակային մասին արդեն պատասխանել է կառավարությունը, իսկ քաղաքականն այն է, որ այդ հայտարարություններից հասարակությունը պետք է իր եզրակացություններն անի:

Նախորդ տարեվերջին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանություն տարածեց` կապված շինարարության ծավալների նվազման հարցի` վարչապետի պատասխանի հետ: Տիգրան Սարգսյանը խոստացավ արձագանքել եւ դա արեց համալիր վերլուծություն ներկայացնելով, որին էլ հաջորդեց երկրորդ նախագահի հարցազրույցը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան