Լևոն Արոնյանն ամրապնդել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ և առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մնալ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
Փետրվարի վարկանիշային աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Աշխարհի գործող չեմպիոնն ունի 2872 միավոր: Արոնյանն ունի 2826 միավոր: Հայազգի շախմատիստն իր միավորների քանակը բարձրացրել է 14-ով: Եռյակի վերջում ռուս Վլադիմիր Կրամնին է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Վեսելին Տոպալովը, Ֆաբիանու Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Վիշի Անանդը, Սերգեյ Կարյակինը և Բորիս Գելֆանդը:
Այժմ Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը մասնակցում են Ցյուրիխ քաղաքում անցկացվող գերխոշոր մրցաշարին: