Միջազգային

Չնայած 21 աստիճան սառնամանիքին, Կիեւի Մայդանը «գործում Է» սովորական ռեժիմով

1 րոպեի ընթերցում

Չնայած 21 աստիճան սառնամանիքին, Կիեւի Մայդանը «գործում Է» սովորական ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած 21 աստիճան սառնամանիքին, Կիեւի Մայդանը «գործում Է» սովորական ռեժիմով:

Ինչպես հունվարի 30-ի առավոտյան հաղորդել Է «Ինտերֆաքսը», սաստիկ ցրտի պատճառով բողոքի ակցիայի մասնակիցների մեծամասնությունն ավելի Է մոտեցել վրաններին, որտեղ տեղադրված են իբրեւ վառարան ծառայող տակառներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայդանի բեմահարթակի վրա ելույթ են ունենում ակտիվիստները, բեմի առջեւ կանգնած են մի քանի տասնյակ մարդիկ, նրանց մոտ երբեմն կանգ են առնում այն կիեւցիները, որոնք իրենց գործերով անցնում են կենտրոնական փողոցներով:

Գրուշեւսկի փողոցում արտաքին բարիկադի վրա կան շուրջ 150 բողոքավորներ, որոնք հսկում են ուժայինների ջոկատաշղթային եւ նույնպես տաքանում են վառարանի վերածված տակառների մոտ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում