Սպորտ

Վեյկ ան Զեեում անցկացվում է իմ սիրելի մրցաշարը. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Վեյկ ան Զեեում անցկացվում է իմ սիրելի մրցաշարը. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի երկորրդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը խոստովանել է, որ Վեյկ ան Զեեում անցկացվում է իր սիրելի մրցաշարն է:

«Բոլորն արդեն գիտեն, որ Վեյկ ան Զեեն իմ սիրելի մրցաշարն է: Այստեղ հատուկ մթնոլորտ է, և դա արտացոլվում է իմ խաղի վրա: Ես շատ եմ սիրում ամբողջ Հոլանդիան` առհասարակ, և շատ ուրախ էի, որ պարտիաններն անցկացվում էին ոչ միայն Վեյկ ան Զեեում, այլ նաև Ազգային թանգարանում: Դա ինձ ոգեշնչում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Արոնյանը chess-news.ru-ի հետ հարցազրույցում:

Հայ շախմատիստը նպատակ ունի գերազանցել Վիշի Անանդի ռեկորդը (հնդիկ շախմատիստը հինգ անգամ է դարձել Վեյկ ան Զեեի չեմպիոն): «Հետաքրքիր է, բայց ես կարծում եմ, որ այստեղ ես հաջող եմ հանդես գալիս: Ինձ թվում է, որ կարող եմ հաղթահարել ցանկացած դժվարություն: Թող տպավորություն չստեղծվի, որ չէի ուզում հաղթել վերջին տուրում, սակայն Վան Վելին ավելի շատ էր ուզում հաղթել»,- ասել է նա:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատարն օրերս 4-րդ անգամ դարձավ Վեյկ ան Զեեի մրցաշարի չեմպիոն: Դեռևս մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Արոնյանը ապահովել էր չեմպիոնի տիտղոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում