Սպորտ

Լևոն Արոնյանը «Տատա սթիլ»-ի չեմպիոնն է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը «Տատա սթիլ»-ի չեմպիոնն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարի «Տատա սթիլ» փառատոնի չեմպիոն է` անկախ վերջին տուրում կրած պարտությունից: Նիդերլանդական քաղաքում ընթացող մրցաշարի վերջին տուրում Արոնյանը խաղում էր Լուկ Վան Վելի հետ: 38 քայլ փոխանակելուց հետո Արոնյանը պարտություն կրեց: Սակայն, անկախ այս արդյունքից, հայազգի շախմատիստը դեռևս նախորդ տուրից հետո ապահովել էր չեմպիոնի կոչումը:Արոնյանը չորրորդ անգամ դարձավ «Տատա սթիլ» մրցաշարի հաղթող:

Լևոն Արոնյանը հունվարի 29-ից մինչեւ փետրվարի 4-ը կմասնակցի Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվելիք գերմրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան եւ Բորիս Գելֆանդը:Բացման օրը կկայանա կայծակնային, փակման օրը` արագ խաղի մրցաշար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում