Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Դոմինգեսին և ապահովեց չեմպիոնի տիտղոսը. «Տատա սթիլ»

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հաղթեց Դոմինգեսին և ապահովեց չեմպիոնի տիտղոսը. «Տատա սթիլ»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Վեյ ան զեեի միջազգային մրցաշարի նախավերջին տուրում ևս հաղթեց:Արոնյանը 10-րդ տուրում մրցում էր Լայներ Դոմինգեսի հետ: 42 քայլ փոխանակելուց հետո կուբացին անձնատուր եղավ: Արոնյանը հրաշալի պարտիա անցկացրեց և հաղթեց սև խաղաքարերով: Այժմ Արոնյանն ունի 8 միավոր և փաստացի ապահովել է չեմպիոնի տիտղոսը:

«Տատա սթիլ» փառատոնի վերջին տուրում Արոնյանը կխաղա Վան վեյ Լոյկի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում