Սպորտ

The Guardian-ը Լևոն Արոնյանին մոտ է համարում «Տատա Սթիլ»-ի հաղթանակին

2 րոպեի ընթերցում

The Guardian-ը Լևոն Արոնյանին մոտ է համարում «Տատա Սթիլ»-ի հաղթանակին

ԵՐԵՎԱՆ , ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը մոտ է գալիք հանգստյան օրերին «Տատա Սթիլ» փառատոնում հաղթանակին: Հայազգի շախմատիստը 1,5 միավորով առաջ է մյուս մրցակիցներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը: Արոնյանի մրցակիցը` ԱՄՆ առաջին համար Հիկարու Նակամուրան, սարսափելի հանդես եկավ և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում իջել է 7-րդ հորիզոնական: Իսկ Արոնյանը 50 միավորով զիջում է առաջատար Մագնուս Կարլսենին:

Արոնյանը համարվում է հավակնորդների մրցաշարի ֆավորիտներից մեկը: Մրցաշարը կկայանա մարտին Ռուսաստանում, որտեղ կորոշվի Մագնուս Կարլսենի հակառակորդը աշխարհի գահի համար:

Պարբերականը նշում է, որ Արոնյանի վերջին արդյունքները մի շարք մրցաշարերում շատ «փխրուն» են: Նա նմանվում է Պաուլ Կերեսին: Էստոնացին հնարավորություն ուներ հայտնվել հավակնորդների ցուցակում, և ինչպես հիմա նրա երկրապագուներն են ասում, նա աշխարհի լավագույն շախմատիստներից էր, ով չդարձավ աշխարհի չեմպիոն:

«Արոնյանը ազգային հերոս է Հայաստանում, որտեղ շախմատը դպրոցական առարկա է: Նա նաև խոսում է հրաշալի անգլերենով, ապրում է Գերմանիայում, և ունի ֆիլիպինցի ընկերուհի: Եթե նրան հաջողվի հաղթել հավակնորդների մրցաշարում, նա պետք է «պատերազմի» Կարլսենի հետ»,- նշում է The Guardian-ը:

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կկայանա Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում` մարտի 11-ից ապրիլի 1-ը: Մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստներ` Լևոն Արոնյան, Վիշի Անանդ, Վլադիմիր Կրամնիկ, Դմիտրի Անդրեյկին, Վեսելին Տոպալով, Շախրիար Մամեդյարով, Սերգեյ Կարյակին և Պետեր Սվիդլեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում