Սպորտ

Լևոն Արոնյանը սիրում է արտագնա խաղերի մեկնել

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը սիրում է արտագնա խաղերի մեկնել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սիրում է շախմատային արտագնա հանդիպումները:

«Ինձ դուր է գալիս արտագնա խաղերը, հաճելի է խաղալ այլ վայրերում, որ մարդիկ տեսնեն, թե ինչքան գեղեցիկ խաղ է շախմատը: Այդ պատճառով երբ խաղում եմ նոր վայրում, փորձում եմ ցուցադրել իմ լավագույն խաղերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արոնյանի խոսքերը մեջբերում է Chess-news կայքը:

Լևոն Արոնյանն այժմ մասնակցում է տարվա առաջին խոշոր մրցաշարին` հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա սթիլ» փառատոնին: 9 տուրից հետո Արոնյանը միանձնյա առաջատարն է և ունի 7 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Անիշ Գիրին ունի միայն 5,5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև Ֆաբիանու Կարուանան, Լայներ Դոմինգեսը, Սերգեյ Կարյակինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում