Երևանյան բեսթսելեր 52. Վարկանիշային աղյուսակն այս շաբաթ երկու նոր գիրք ունի

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակում այս շաբաթ ընդգրկվել է երկու նոր գիրք:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ գլխավորում է բրազիլացի ժամանակակից գրողՊաուլոԿոելյոյի` համաշխարհային բեսթսելերդարձած«Ալքիմիկոսը»վեպը,որը շարունակում է հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:

Ամենաշատ վաճառված գրքերի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ֆրանսիացի գրողԱնտուանդըՍենտԷքզյուպերիի«Փոքրիկիշխանը»: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Սրան հաջորդում է կոլումբացի գրողԳաբրիելԳարսիաՄարկեսի«Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

Չորրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: ԱրձակագիրՀովհաննեսԵրանյանի «ՈղորմությունՖրոսյային» պատմվածքների ժողովածուն («Անտարես» հրատարակչություն) ընդգրկվել է «Երևանյան բեսթսելերի» ցանկում: Երանյանի գրքում ներկայացված են մարդկային հետաքրքիր ճակատագրեր:

Երջանկահիշատակ գրողԼևոնԽեչոյանի«Արշակարքա,Դրաստամատներքինի»պատմավեպն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Այն երեք հրատարակություն է ունեցել: Լևոն Խեչոյանը, չվախենալով ֆինանսական և տեխնիկական սուղ վիճակից, երբ չկար ոչ գումար, ոչ էլ թուղթ, 1995թ. հրատարակեց իր ստեղծագործությունը: Վեպը վերահրատարակվեց 2002-ին, որին հաջորդեց երրորդ հրատարակությունը: Սա խոսում է այն մասին, որ Լևոն Խեչոյանի գրքերը գրախանութներում ամենափնտրվածներից են ու ամենահարցվածներից մեկը` գրադարաններում: «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի մասին բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ են գրվել: Գիրքը հիմնված է 4-րդ դարի պատմական իրադարձությունների վրա, որոնք Խեչոյանը յուրովի է ներկայացնում ու մեկնաբանում: Գրողը պատմում է նաև նորագույն ժամանակների հայկական անկախ պետականության կայացման դժվարությունների մասին: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: Վեպի խոր ենթաշերտերի ընկալումը կօգնի պատկերացնել մերօրյա իրականության հասարակական-քաղաքական բազմաթիվ խնդիրներ ու, պատմության փորձն աչքի առաջ ունենալով, առավել հստակ պատկերացնել դրանց լուծման ուղիները:

Անգլիացի բանաստեղծուհի և վիպասանԷմիլիԲրոնտեի«Մոլեգինհողմերիդարավանդը»գիրքը ևս բեսթսելերների ցանկում է: Բրոնտեի երկերից առավելապես հայտնի է հենց այս ստեղծագործությունը, թեև նա ունի այնպիսի առաջնակարգ բանաստեղծություններ, որոնց շնորհիվ դասվում է Բլեյքի, Շելլիի և Բայրոնի նման գրողների շարքը:

«Երևանյան բեսթսելերի» յոթերորդ հորիզոնականում ամերիկացի գրողՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին»գիրքն է: Այն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ-ին և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազիդարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականն է զբաղեցնումՕնորեդըԲալզակի«Շագրենիկաշին»և«Երեսնամյակինը»ստեղծագործություններն ամփոփող գիրքը:

ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»պոեմըևս ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և միջնադարյան ամենաճանաչված ու կարդացված հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի`պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Գործակալության հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս անգամ եզրափակում էՕսկար Ուայլդի«ԴորիանԳրեյիդիմանկարը»գիրքը, որն առաջին անգամ է հայտնվում ցանկում: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպը: Առաջին անգամ հրատարակվել է 1890թ-ին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն1891-ին:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Պաուլո Կոելյո

«Ալիքիմիկոսը»

Բուկինիստ 25
2 -1

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 20
3 0

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Վերհիշելով իմ տխուրպոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 17
4 նոր

Հովհաննես Երանյան

«Ողորմություն Ֆրոսյային»

Անտարես 15
5 *

Լևոն Խեչոյան

«Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»

Անտարես 14
6 0

Էմիլի Բրոնտե

«Մոլեգին հողմերի դարավանդը»

Նաիրի-91 10
7 0

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 10
8 *

Օնորե դը Բալզակ

«Շագրենի կաշին»և «Երեսնամյա կինը»

Նաիրի-91 8
9 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 6
10 նոր

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 6

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն English Русский

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ