Սպորտ

Լևոն Արոնյանը կարևորագույն պարտիայում հաղթեց Սերգեյ Կարյակինին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կարևորագույն պարտիայում հաղթեց Սերգեյ Կարյակինին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարի 9-րդ տուրում ուժերն էր չափում Սերգեյ Կարյակինի հետ:

Կարևորագույն այս պարտիան բավականի երկար ձգվեց: Գրոսմայստերները 60 քայլ փոխանակեցին, հետո Կարյակինը անձնատուր եղավ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Այժմ հայ շախմատիստն ունի 7 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Արոնյանը նախավերջին տուրում կմրցի առաջատարներից Լայներ Դոմինգեսի հետ: Վերջին տուրը կկայանա հունվարի 26-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում