Լևոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայի գերմրցաշարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայի մրցաշարին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Լեւոն Արոնյանը հուլիսի 2-13-ը կմասնակցի Նորվեգիայի մի քանի քաղաքներում անցկացվելիք գերմրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վեսելին Թոպալովը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Ֆաբիանո Կարուանան:
Մրցաշարի եւս չորս մասնակիցներ հայտնի կդառնան ավելի ուշ:
Կարդացեք հոդվածը` English