Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հերթական զինվորի մահվան մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հայտարարություններ տարածել բանակում «դժբախտ պատահարների» կամ «հիվանդությունների» արդյունքում զինվորների մահվան կամ վիրավորվելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի նկատմամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողություններից հետո այսօր տարածվել է զինվորի մահվան հերթական լուրը: Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն սրտի անբավարարության պատճառով մահացել է զինծառայող Աքբեր Աջարօղլու Ալիևը: Նշվում է, որ նա եղել է Նախիջևանի զորամասի զինծառայող:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի շփման գծում երկու պատահարի մասին, որոնց արդյունքում 4 զինծառայողներ են վիրավորվել:

Ադրբեջանի ՊՆ-ն միաժամանակ խոստովանել էր իր եւս երեք զինվորների վիրավորվելու փաստը: APA-ն հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ ռազմական ավտոմեքենայի վթարի ենթարկվելու պատճառով երեք զինծառայողներ վիրավորվել են: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել «առաջնագծին մոտ գոտում»:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զորքերը դիվերսիայի փորձ են կատարել ԼՂՀ ՊՆ եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան (Ջրաբերդ) եւ հարավ-արեւելյան (Կորգան) ուղղություններով: ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկները կանխել են դիվերսիայի փորձը` հակառակորդին հետ շպրտելով ելման դիրքեր: Փախուստի ժամանակ ադրբեջանցի դիվերսանտները միջադեպի վայրում թողել են քարտեզներ, զենք, տեխնիկա եւ պաշտպանության միջոցներ: Հայկական կողմը թույլ է տվել, որպեսզի նրանք իրենց հետ տանեն զոհվածներին եւ վիրավորներին: Փոխհրաձագության ընթացքում, մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել է ԼՂՀ ՊՆ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

Հայերեն English

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային