Սպորտ

Լևոն Արոնյանը բավականին բարդ է համարել Անիշ Գիրի հետ պարտիան

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը բավականին բարդ է համարել Անիշ Գիրի հետ պարտիան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Անիշ Գիրի հետ պարտիան բարդ է համարել:

«Պարտիան բավական բարդ էր: Եկավ մի հատված, որտեղ դիրքս այդքան էլ հաջող չէր, սակայն ամեն ինչ հսկողության տակ էր: Եթե սխալներ թույլ տայի, ապա կպարտվեի»,- «Տատա Սթիլ» մրցաշարի պաշտոնական կայքին ասել է Արոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանն այժմ ունի 6 միավոր և մրցաշարի առաջատարն է: Երկրորդ տեղում երկու շախմատիստներ են` Գիրին և Լենիեր Դոմինգեսը: Նրանք ունեն 5-ական միավոր: «Տատա Սթիլ» մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: Հունվարի 22-ին մրցաշարի մասնակիցների համար հանգստի օր է, իսկ 9-րդ տուրում Արոնյանը կմրցի Սերգեյ Կարյակինի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում