Լևոն Արոնյանը կիսեց միավորը Գիրիի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել «Տատա Սթիլ» փառատոնում:
Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող միջազգայիին մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը մրցաշարաի կազմակերպիչ երկրի` Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին էր: 48 քայլ փոխանակելուց հետո գրոսմայստերները կիսեցին միավորը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանն այժմ ունի 6 միավոր և մնում է առաջատար: Երկրորդ տեղում երկու շախմատիստներ են` Գիրին և Դոմինգեսը: Նրանք ունեն 5-ական միավոր:
«Տատա Սթիլ» մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: Հունվարի 22-ին մրցաշարում հանգստի օր է, իսկ 9-րդ տուրում Արոնյանը կմրցի Սերգեյ Կարյակինի հետ: