Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը տեղաշարժ է տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը տեղաշարժ է տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա են լուրջ տեղաշարժեր: Դրա ապացույցը երկու երկրների նախագահների միջև Վիեննայում կայացած հանդիպումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գոլոս Ռոսսիի»-ն, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ի պատասխան ներկա ադրբեջանցի լրագրողի այն հարցի, թե արդյոք լինելու են առաջարկներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, Լավրովը վստահություն է հայտնել, որ այս հարցում արվում է անհրաժեշտ ամեն բան:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, լրագրողի այն հարցին, թե արդյոք նա տեղյակ է Հայաստանում ԼՂՀ դեսպանության առկայության մասին, տեղեկացներել է, որ նման տեղեկություն չունի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում