Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանում է կորուստները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի շփման գծում երկու պատահարի մասին, որոնց արդյունքում 4 զինծառայողներ են վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ-ը տարածել է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից երեկ գիշեր իրականացված դիվերսիոն գործողությունների եւ հայ դիրքապահների միջեւ տեղի ունեցած մարտերից մեկ օր անց:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, այսօր հայտնել է, որ 19-ամյա զինվոր Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովը «իրեն ամրակցված զենքից վիրավորվել է` անվտանգության կաոնները խախտելու» պատճառով: Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում միջադեպը տեղի է ունեցել «զորքերի շփման գծի մոտ»: Ոտքից վիրավորված զինվորը հոսպիտալացվել է: Հուսեյնովը պարտադիր զինծառայության էր կանչվել 2013 թ-ի հոկտեմբերին` Գյանջայից:

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր խոստովանել է իր եւս երեք զինվորների վիրավորվելու փաստը: APA-ն հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ ռազմական ավտոմեքենայի վթարի ենթարկվելու պատճառով երեք զինծառայողներ վիրավորվել են: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել «առաջնագծին մոտ գոտում»:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զորքերը դիվերսիայի փորձ են կատարել ԼՂՀ ՊՆ եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան (Ջրաբերդ) եւ հարավ-արեւելյան (Կորգան) ուղղություններով: ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկները կանխել են դիվերսիայի փորձը` հակառակորդին հետ շպրտելով ելման դիրքեր: Փախուստի ժամանակ ադրբեջանցի դիվերսանտները միջադեպի վայրում թողել են քարտեզներ, զենք, տեխնիկա եւ պաշտպանության միջոցներ: Հայկական կողմը թույլ է տվել, որպեսզի նրանք իրենց հետ տանեն զոհվածներին եւ վիրավորներին: Փոխհրաձագության ընթացքում, մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել է ԼՂՀ ՊՆ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

2014 թ-ի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՊՆ-ը արդեն հաստատել է իր 4 զինվորների մահը` նշելով, որ նրանք բոլորը ինքնասպանություն են գործել: 10 զինվորներ վիրավորվել են: Նրանցից 6-ը վիրավորվել է ՃՏՊ-ի, 2-ը ինքնասպանության փորձի, եւ երկուսը` զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը