Մարքսիստը դրական չի համարում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը համոզված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն դրական ազդեցություն չի ունենա Հայաստանի համար: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբյանը նշեց, որ Քոչարյանի վերադարձը միանգամայն հնարավոր է, սակայն պետք է դիտարկել, թե որքանով է դա ձեռնտու երկրի համար:

«Կարո՞ղ է նա հայտնվել գահի վրա: Այո, միանգամայն ազատ ձևով: Տարիներ շարունակ ասել եմ, որ նա սահմանադրություն է ստեղծում իր վերադարձի ճանապարհը հարթելու համար: Նա հանրապետական համակարգը վերածեց կիսանախագահականի, այն , ինչ այսօր Ուկրաինայում հանգեցրել է քաղաքացիական պատերազմի: Մեզ պետք է կամ ԱՄՆ-ի ուժեղ նախագահական համակարգը` առանց վարչապետի, կամ էլ Մեծ Բրիտանիայի համակարգը` վարչապետի ինստիտուտ առանց նախագահի: Հիբրիդային տարբերակը կործանարար է»,- «Արմենպրես» - ի փոխանցմամբ`ասաց Դավիթ Հակոբյանը:

Մարքսիստական կուսակցության ղեկավարը կարծում է, որ Քոչարյանը կարող է վերադառնալ միայն այն դեպքում, եթե «ԱԺ խմբակցությունների միջոցով իրականացվի խորհրդարանական «հեղաշրջում», սակայն դա իրատեսական չէ, քանի որ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» երբեք չեն սատարի Քոչարյանի վերադարձին:

«Քոչարյանի բանավեճը վարչապետի հետ ցույց տվեց, որ երկրորդ նախագահը հակված է «մեռած կապիտալի» քաղաքականությանը: Նա ասում է` շինարարության ծավալներն ինչքա~ն եկամուտ բերեցին գանձարանին, ինչքա~ն աշխատատեղեր ստեղծեցին: Սա սխալ է, քանի որ շինարարական կապիտալը մեռած կապիտալ է: Ահա այս է փառաբանում «Ռոբին Հուդը»: Այս իշխանությունը և իրենց երեք սերունդը պետք է փոխվեն: Կոչ եմ անում ստեղծել երեք նախագահներից կազմված հատուկ վերին ատյան: Ես համերաշխության եմ ձգտում և դեմ եմ երկպառակությանը»,- առաջարկեց Դավիթ Հակոբյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական 2rd.am կայքում քննադատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունն ու կառավարման տարիները: Քոչարյանը վերջին հարցազրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, շինարարության ոլորտի անկմանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան