Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին հաղթում է «Տատա սթիլ»-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կրկին հաղթում է «Տատա սթիլ»-ում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարի 6-րդ տուրում հաղթեց Վեսլի Սոյին: Արոնյանն այս տուրում խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 36-րդ քայլում Արոնյանի մրցակից Սոն անձնատուր եղավ: Սա Արոնյանի չորրորդ հաղթանակն է «Տատա սթիլ» փառատոնում: Այժմ Արոնյանն ունի 5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդն է: Հայազգի շախմատիստը կխաղա սևերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում