Հաղթանակի հասա մրցակցի սխալների շնորհիվ. Լևոն Արոնյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կարծիքով` «Տատա Սթիլ»-ի հերթական տուրում իր տարած հաղթանակի հիմքում հիմնականում մրցակցի սխալներն էին:
«Այս պարտիայում կարևորը տեխնիկան չէր: Հաղթանակի հասա ոչ թե իմ հրաշալի խաղի շնորհիվ, այլ մրցակցի սխալների: Միայն հաջող օգտագործեցի իմ դիրքը: Առավելության հասա նաև ավելի մեծ ճնշում գործադրելու շնորհիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:
Հինգ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը հայ շախմատիստն է: Արոնյանն ունի 4 միավոր, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Գիրին և Սոն` 3,5-ական: