Հասարակական

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը հերքում է ասեղի միջոցով փողոցում մարդ վարակելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը հերքում է ասեղի միջոցով փողոցում մարդ վարակելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՁԻԱՀ-ով հնարավոր չէ մարդուն վարակել ասեղի միջոցով ծակելու դեպքում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»ՊՈԱԿ-ի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին:«Մենք» երիտասարդական շարժումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, իբր Հայաստան է ներխուժել մի կազմակերպություն, որի անդամները մարդաշատ վայրերում մարդկանց ծակում են ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով ՝ այդ հիվանդությունը հարուցելու նպատակով: «Ասեղի միջոցով ծակելով հնարավոր չէ վարակել, որովհետև վիրուսը շատ անկայուն է արտաքին միջավայրում, մարդու օրգանիզմից դուրս շատ արագ ոչնչանում է: Վիրուսի քանակն ասեղի վրա չի կարող լինել այնքան, որ դա բավարար լինի մարդուն վարակելու համար»,- ասաց բաժնի վարիչը՝ հավելելով, որ արտաքին միջավայրի խոնավությունը և ջերմաստիճանը նպաստում են կենդանի բջջից դուրս վիրուսի արագ վերանալուն: Նրա հավաստմամբ՝ տարբեր հասարակական վայրերում ասեղի ծակոց ստանալու պատճառով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն դիմելու դեպք չի արձանագրվել:

ՁԻԱՀ-ը (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) զարգանում է Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակված մարդկանց մեջ և բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ: ՁԻԱՀ-ի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով՝ արյուն, սերմնահեղուկ, կանացի սեռական օրգանների արտազատուկներ, մայրական կաթ: Վարակումը տեղի ունենում, երբ վերոնշյալ հեղուկները ներթափանցում են առողջ մարդու օրգանիզմ՝ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում