Քաղաքականություն

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնող քաղաքական գործչի

2 րոպեի ընթերցում

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնող քաղաքական գործչի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հնարավոր չի համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: «Ի՞նչ թիմով պետք է նա վերադառնա: Այս պահի դրությամբ առկա է բանավեճ և ոչ ավելին: Դուք տեսնո՞ւմ եք մի քաղաքական գործչի, ով սատարում է Ռոբերտ Քոչարյանին: Ավելին տեսնում ենք փորձեր, որ իշխանությունը հանրության ուշադրությունը փորձում է հրավիրել այդ բանավեճին` շեղելով կարևոր հարցերից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Վլադիմիր Կարապետյանը: Հարցին, թե ինչպես կարձագանքի ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձին ` Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ իրենք տվել են իրենց գնահատականը նրա վերադարձին, որը չի փոխվել:

Վլադիմիր Կարապետյանի կարծիքով` 2013 թվականի ներքաղաքական ձեռբերումը ընդդիմադիր ուժերի համախմբումն է, որը կարող է դրական փոխոխություններ բերել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական 2rd.am կայքում քննադատել է կառավարության գործունեությունը: Քոչարյանը վերջին հարցազրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, շինարարության ոլորտի անկմանը, ինչին հետեւել են նախարարների արձագանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում