Ազատ Արշակյանը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դերակատարության անհրաժեշտություն չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին երեք հարցազրույցները ապացուցում են, որ նա չի համակերպվում երիտասարդ թոշակառուի մտքի հետ, չի պատրաստվում հեռանալ իշխանությունից եւ ցանկանում է լինել Հայաստանի նախագահ: Մինչդեռ Հայաստանի նախագահ պետք է լինի մեկ մարդ, եւ երկվորյակ նախագահի կարգավիճակն ընդունելի չէ: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը` հավելելով, որ մինչ հայտնի հարցազրույցները Ռոբերտ Քոչարյանը ստվերային ակտիվություն էր ցուցաբերում, իսկ այժմ նա վերադառնալու եւ քաղաքական գործունեությունը շարունակելու քայլեր է անում: «Մինչդեռ Քոչարյանը պետք է հասկանա, որ ինքը թողաշակառու է, որ կյանքը փոխվել է, առաջ են եկել նոր խնդիրներ, եւ Հայաստանին անհրաժեշտ են նոր դեմքեր` դրանք լուծելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ազատ Արշակյանը:

Լրագրողների հարցին ի պատասխան Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ չի կարող հստակ պատասխան տալ, թե ինչի հետ է կապված Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը: Նա նշեց, որ Քոչարյանն իր պաշտպանության կարիքը չունի եւ ինքը շարունակում է լավ հարաբերություններ ունենալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ լավ հարաբերությունները պահանվում են նաեւ Գառնիկ Իսագուլյանի` Ազգային ժողովում Նախագահի ներկայացուցչի պաշտոնից հրաժարվելու դիմումը գրելուց հետո:

«Ինձ իմ անձի վերաբերյալ հարցեր տվեք»,-ասաց Իսագուլյանը:«Հիմա Քոչարյանի ակտիվություն փուչի՞կ է, թե չէ»,-հարցրեց Արշակյանը, ինչին ի պատասխան Իսագուլյանն ասաց, որ հարցը կոռեկտ չէ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական 2rd.am կայքում քննադատել է կառավարության գործունեությունը: Քոչարյանը վերջին հարցազրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, շինարարության ոլորտի անկմանը, ինչին հետեւել են նախարարների արձագանքները:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան