Քաղաքականություն

Հայաստանն էներգետիկ ոլորտում անկախությունը կորցրեց հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք. ՀՀՇ անդամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն էներգետիկ ոլորտում անկախությունը կորցրեց հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք. ՀՀՇ անդամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, պատասխանելու ոճը երկրի խնդիրներին անդրադառնալու այդ տարբերակը ընդունելի չէ: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ կուսակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով, եթե Ռոբերտ Քոչարյանն ասելիք ունի, ապա թող ասուլիս հրավիրի եւ պատասխանի բոլոր հարցերին, այլ ոչ թե ընտրողաբար խոսի այն թեմաներից, որ ինքն է ցանկանում: «Իրականում Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ ոլորտում անկախությունը կորցրեց հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք: Քոչարյանի ղեկավարման տարիներին հասարակության եւ քաղաքական մի շարք ուժերի համար անհայտ ճանապարհով կուտակվեց 100 միլիոն դոլարի պարտք, եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը իր իսկ ցանկությամբ Հայաստանից ընտրեց գործարանները, սահմանվեց սակագինը, եւ պարտքը մարվեց: Հետեւաբար, Քոչարյանի օորոք է սկսվել «գույք պարտքի դիմաց» հասկացությունը, որ շարունակվում է մինչ օրս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատյանն էլ չցանկացավ մեկնաբանել Քոչարյանի հարցազրույցները` հավելելով, որ չպետք է անընդհատ ետ նայել եւ անցյալում կատարված գործողություններում խնդիրներ փնտրել: «Դա ինձ դուր չի գալիս: Եկեք խոսենք այսօրվա խնդիրներից, այլ ոչ թե անցյալից: Անցյալի մասին խոսակցությունները նպատակ ունեն շեղել հանրությանն այսօրվա իրավիճակից»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական 2rd.am կայքում քննադատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունն ու կառավարման տարիները: Քոչարյանը վերջին հարցազրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, շինարարության ոլորտի անկմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում