Արմեն Աշոտյանը չափազանցված է համարում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի վարաբերյալ սուր արձագանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հավանական չի համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ներկա քաղաքական թիմով քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը։ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերը այնքան թույլ էին, որ չկարողացան լուծել իրենց առջև դրած խնդիրները: Նա ստիպված մտավ դիսկուրսի մեջ ու սկսեց ինքը հարցը լուծել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի և քաղաքականություն նրա վերադարձի հնարավորության մասին։ Նախարարի խոսքով՝ կարիք չկա 1998-2008 թվականների վերլուծություններին այդպես սուր արձագանքել, քանի որ ներքաղաքական որևէ ենթատեքստ այդ վերլուծություններում չկա։ «Այդ թվականաներին նույնպես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել է պետական կառավավարման համակարգի հիմնասյուներից մեկը: 1998թ-ի Հայաստանի նախագահական ընտրություններից հետո իշխանության կոնֆիգուրացիան՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, երեքից երկուսը հանրապետականամետ մարդիկ էին։ Այդ տարիները նաև մեր տարիներն են ու կարիք չկա նման սուր արձագանքի։ Դա մեր ընդհանուր պատմությունն է, և զարմանալի է այդ գնահատականը երկրի երկորդ նախագահի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Աշոտյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ներկա իրավիճակը չի՞ նշանակում արդյոք Ռոբերտ Քոչարյանի վերադարձ՝ Աշոտյանը նշեց, որ չի կարծում, թե այդ հարցը քննարկման ենթակա է։ «Քոչարյանը հայտարարել է, որ վարադարձի համար երեք պայման է պետք՝ երկրի օրհասական վիճակ, ժողովրդի պահանջ և իր կամքը: Առաջին երկուսը ակնհայտ է, որ չկան, երրորդը՝ չգիտեմ: Սա քաղաքական դիսկուրս է, տնտեսությունը ընդամենը առիթ է: Կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները տնտեսությունից խոսում են այն ժամանակ, երբ քաղաքական խնդիրներ են ուզում լուծել»,-ասաց նա:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական 2rd.am կայքում քննադատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունն ու կառավարման տարիները: Քոչարյանը վերջին հարցազրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, շինարարության ոլորտի անկմանը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան