Սիրուշոն World Music Awards մրցանակաբաշխությանը ներկայացված է երեք անվանակարգերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն որպես եվրոպական արտիտս ապրիլին կայանալիք Համաշխարհային երաժշտական World Music Awards մրցանակաբաշխությանը առաջադրված է երեք անվանակարգերում: Մրցանակաբաշխությանը մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա:Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչուհու պաշտոնական ֆեյսբուքյան էջը, նա ներկայացված է երեք` «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ (PreGomesh)» և «Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)» անվանակարգերում:«Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է»,- գրված է երգչուհու էջում:

«Լավագույն երգչուհի» անվանակարգում ներկայացված են հանրահայտ երգչուհիներ Ադելը, Ավրիլ Լավինը, Ալիսիա Քիզը, Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան, Շերը, ուրիշներ:«Լավագույն երգ» անվանակարգում ներկայացված են Մարայա Քերիի «Almost Home», Լեդի Գագայի «Applause», Ջաստին Բիբերի «Boyfriend», այլ հանրահայտ կատարումներ:Ռիհաննայի «Dimonds», Լորինի «Euphoria», Էնրիկե Իգլեսիասի «Finnally found you» տեսահոլովակները «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում ներկայացվածների թվում են:Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին այցելելով World Music Awards-ի պաշտոնական` worldmusicawards.com կայք:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA