Կարևորը հաղթանակն էր. Լևոն Արոնյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կարևոր է համարում «Տատա սթիլ»-ի երկրորդ տուրում տոնած հաղթանակը:
«Ինձ համար կարևորը հաղթանակն էր: Շատ ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվեց խաղը: Շատ կարևոր է, երբ տեսնում ես ճիշտ քայլ և կատարում ես այն, այլապես կարող ես փչացնել ամեն ինչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի խոսքերը մեջբերում է փառատոնի պաշտոնական կայքը:
Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա սթիլ» մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանն առավելության հասավ իտալացի Ֆաբիանու Կարուանայի նկատմամբ: Այժմ Արոնյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր: