Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարի երկրորդ տուրում պարտոթյան մատնեց Ֆաբիանո Կարուանային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տատա Սթիլ» մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղարերով մրցում էր իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Ավելի քան 5 ժամ տևած պարտիայից հետո 58-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին հանձնվել:

Այժմ Արոնյանն ունի 1,5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև Կարյակինը, Սոն, Նակամուրան և Գիրին:

Մրցաշարի երրորդ տուրում հայազգի շախմատիստը կմրցի Ռափորտի հետ: Մյուս զույգերը կկազմեն` Վան Վելի-Գիրի, Հարիկիրշնա-Դոմինգես, Կարուանա-Կարյակին, Նակամուրա-Գելֆանդ, Նաիդիշ-Սո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում