Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում «Տատա սթիլ»-ի առաջին տուրում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում «Տատա սթիլ»-ի առաջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքիով է մեկնարկում Վեյկ ան Զեեի միջազգային մրցաշարում: «Տատա սթիլ» փառատոնի առաջին տուրում Լևոն Արոնյանն ուժերը չափում էր հնդիկ Պենտալա Հարիկրիշինայի հետ: Հայազգի գրոսմայստերը մրցում էր սև խաղաքարերով: Պարտիայի 23-րդ քայլին շախմատիսներն ավարտեցին պարտիան` կիսելով միավորը:

Արոնյանի հաջորդ մրցակիցը երկրորդ տուրում կխաղա Ֆաբիանո Կարուանան: Մյուս զույգերը կկազմեն` Գիրի-Նայդիտիշ, Սո-Նակամուրա, Գելֆանդ-Ռապորտ, Կարյակին-Հարիկրիշնա, Դոմինգես-Վան Վելի:

Մրցաշարը մեկնարկել է հունվարի 11-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Արոնյանի մրցակիցներն են նաև Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Լայներ Դոմինգեսը, Անիշ Գիրին, Վեսլեյ Սոն, Արկադի Նայդիչը, Ռիչարդ Ռապորտը եւ Լյուկ Վան Վելին: Գործող չեմպիոն Կարսլենը մասնակիցների ցուցակում չէ:

Հայաստանի լավագույն շախմատիստ Արոնյանը 2012 թվականին եղել է «Տատա Սթիլ» մրցաշարի հաղթողը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում