Միջազգային

Մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութ տարի կոմայի մեջ գտնվելուց հետո հունվարի 11-ին Իսրայելում 85 տարեկանում մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը, ով համարվում էր Իսրայելի պատմության ամենահակասական կերպարներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, իսրայելցի հայտնի զինվորականը մահացել է Թել Ավիվի մոտ գտնվող Թել Հաշոմեր հիվանդանոցում. 2014-ի հունվարի սկզբին բժիշկները հայտնել էին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին:

2001-ից Իսրայելի վարչապետ համարվող Շարոնին 2005-ի դեկտեմբերին կաթված էր խփել: 2006 թվականի հունվարի 5-ից ավելի ուժեղ կաթվածից հետո Շարոնը կոմայի մեջ էր ընկել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում