Սպորտ

Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը «Տատա Սթիլ»-ում հնդիկ շախմատիստն է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը «Տատա Սթիլ»-ում հնդիկ շախմատիստն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Վեյկ ան Զեեի միջազգային մրցաշարում կլինի Հնդկաստանի ներկայացուցիչը: Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկող «Տատա Սթիլ» մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Պենտալա Հարիկրիշնան է: Արոնյանը կմրցի սև խաղաքարերով:

Մրցաշարը կմեկնարկի հունվարի 11-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Արոնյանի մրցակիցներն են նաև Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Լայներ Դոմինգեսը, Անիշ Գիրին, Վեսլեյ Սոն, Արկադի Նայդիչը, Ռիչարդ Ռապորտը եւ Լյուկ Վան Վելին: Գործող չեմպիոն Կարսլենը մասնակիցների ցուցակում չէ:

Հայաստանի լավագույն շախմատիստ Արոնյանը 2012 թվականին եղել է «Տատա Սթիլ» մրցաշարի հաղթողը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում