Շոու բիզնես

Առնվազն 36 երկիր կմասնակցի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին

2 րոպեի ընթերցում

Առնվազն 36 երկիր կմասնակցի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեսունվեց երկրների հանրային հեռարձակողներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի 59-րդմրցույթին: Ինրպես «Արմենպրես»-ը տեղեկացավ միջազգային հեռուստատեսային մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքից, Լեհաստանի և Պորտուգալիայի հանրային հեռարձակողները 2014 թվականին կրկին կլուսաբանեն մրցույթը, մինչդեռ հունական նոր NERIT հանրային հեռարձակողը պետք է շարունակի նախորդ հեռարձակողի գործը:

Մասնակցության հաստատման վերջնաժամկետը երկարաձգվել է ևս 10 օրով, որպեսզի Սլովենիայի RTVSLO հեռարձակողը նույնպես կարողանա մասնակցել: «Տեսնում ենք, որ այս տարի կրկին մրցույթին են միանում Լեհաստանի և Պորտուգալիայի հեռարձակողները, որոնք կարծես կազդուրվում են ֆինանասական ճգնաժամից, մինչդեռ մյուսները պետք է բարդ ընտրություն կատարեն` ծանր բյուջետային կրճատումների պատճառով»,- Հեռարձակողների եվրոպականմիության անունից ասել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր տնօրեն Ջոն Օլա Սանդը:

«Եվրատեսիլ 2014» 59-րդ ամենամյա մրցույթը տեղի է ունենալու Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne արենայում: Երրորդ անգամ է, ինչ մրցույթը անցկացվելու է Դանիայում, վերջինը` 2001 թվականին էր:Մրցույթի կիսաեզրափակիչները նախանշված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:Մրցույթին մասնակցելու են մոտ 3 տասնյակ երկրներ: 12 երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին, դա պատճառաբանելովոչ միայն ֆիննասական խնդիրներով, այլև մրցույթի հանդեպ հետաքրքրության նվազմամբ:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, խոստմանը համաձայն, Ամանորի գիշերն իր եթերում հայտարարեց, որ «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանը կներկայացնի երգիչ, երգիծական ժանրի արտիստ Արամ MP3-ն:

Հունվարի 20-ին կամ 21-ին պարզ կդառնա, թե Հայաստանը որ կիզաեզրափակչում ելույթ կունենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում