Գանձակում բախվել են «ՎԱԶ-2121» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ
1 րոպեի ընթերցում
![Գանձակում բախվել են «ՎԱԶ-2121» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/01/745672.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում հունվարի 8-ին` ժամը 17.00-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: