Սպորտ

«Սպարտակ»-ը չի հրաժարվի Յուրա Մովսիսյանից. գործակալ

1 րոպեի ընթերցում

«Սպարտակ»-ը չի հրաժարվի Յուրա Մովսիսյանից. գործակալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ը չի հրաժարվի Յուրա Մովսիսյանի ծառայություններից:

«Մովսիսյանի տեղափոխության վերաբերյալ առաջարկներ եղել են, սակայն ոչ մեկը չընդունվեց ակումի կողմից: Յուրան «Սպարտակ»-ի համար կարևոր ֆուտբոլիստ է, ու ղեկավարությունը մտադրված չէ նրան վաճառել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսիսյանի գործակալի խոսքերը մեջբերում է Championat կայքը:

Գերմանական մամուլը տեղեկացրել էր, ֆուտբոլի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանի տեղափոխության համար գերմանական «Վոլֆսբուրգ»-ը պատրաստ էր վճարել 7,5 միլիոն եվրո:

Յուրա Մովսիյանը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվեց Կրասնոդարի «Կուբան»-ից 2012 թվականին: Մինչ այդ հայազգի ֆուտբոլիստը հանդես է եկել դանիական և ամերիկյան ակումբներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում