Շոու բիզնես

«Եվրատեսիլ»-ում Արամ MP3-ի երգի ընտրության համար պատասխանատուներն աշխատում են տեղի ու արտերկրի կոմպոզիտորների հետ

5 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ»-ում Արամ MP3-ի երգի ընտրության համար պատասխանատուներն աշխատում են տեղի ու արտերկրի կոմպոզիտորների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի համար «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում գերխնդիրը երգի ընտրությունն է: Մեր պատվիրակությունն այժմ ակտիվ աշխատանքներ է կատարում երգի ընտրության ուղղությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ երգն ընտրելու համար իրենք աշխատում են ինչպես տեղի կոմպոզիտորների, այնպես էլ արտերկրի մասնագետների հետ: Այն, թե ինչ ձևաչափով կընտրվի մրցույթում մեր պատվիրակ Արամ MP3-ի երգը, հայտնի կդառնա առաջիկայում:

Գասպարյանն առանց վարանելու կարող է փաստել, որ հանրության դրական արձագանքը վկայում է` մեծամասնությունը համաձայն է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի որոշման հետ: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը խոստմանը համաձայն Ամանորի գիշերն իր եթերում հայտարարեց, որ «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանը կներկայացնի երգիչ, երգիծական ժանրի ներկայացուցիչ Արամ MP3-ն: Կարճ ժամանակահատվածում նրա երկրպագուները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ բացեցին, որտեղ երգչին հետևողների թիվը մի քանի օրվա ընթացքում հասել է 17 հազար 397-ի:

«Նախորդ տարիների համեմատ աննկարագրելի մեծ է հանրության դրական տրամադրվածությունը: Արամ MP3-ին սիրում են, և կարծես բոլորը այս հարցում միակարծիք են»,- նկատեց Գասպարյանը: Ակնհայտ է, որ Արամը հսկայական աշխատանք է կատարել իր վրա նաև որպես երաժիշտ: Պատահական չէ, որ Արամ MP3-ին այն եզակի երգիչներից է, ով առանձնանում է իր կենդանի կատարմամբ համերգներով, որոնք պարբերական են:

Հունվարի 20-ին կամ 21-ին պարզ կդառնա, թե Հայաստանը որ կիզաեզրափակչում ելույթ կունենա:

Միջազգային հեռուստատեսային մրցույթի պաշտոնական` eurovision.tv կայքը, անդրադառնալով Հանրայինի ընտրությանը, նշել է, որ Արամ MP3-ին ընտրելը լավ և ճիշտ որոշումն էր:

Երգիչ, հաղորդավար, հումորիստ Արամ MP3-ին (Արամ Սարգսյան) ծնվել է 1984թ. ապրիլի 5-ին Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը: 2001-2006թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում: 2004-2006թթ խաղացել է Ուրախների և հնարամիտների ակումբում, նախ` Հայաստանի միջբուհական, հետո` Մոսկվայում, «Արարատ» հայկական թիմում: 2006-2010թթ եղել է «32 ատամ» հումորային հեռուստանախագծի անդամ: 2007թ. Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ մասնակցել է «2 աստղ» հեռուստանախագծին և դարձել հաղթող: Մեկ երգ և տեսահոլովակ է ձայնագրել երգչուհի Շպռոտի հետ, որը դարձել է հիթ: 2009թ. «Շանթ» հեռուստաընկերությամբ վարել է «10-ի ուժը» և «Հայսուպերսթար» հաղորդաշարերը: 2010թ. «Արմենիա» հեռուստատեսությամբ վարել է «Բարի լույս հայեր» առավոտյան ծրագիրը: 2010թ. կրկին վերադարձել է «Շանթ» հեռուստաընկերություն և եղել է «Իքս ֆակտոր», «Իմ անունն է» նախագծերի հաղորդավարը: 2011թ. ճանաչվել է «Տարվա գովազդային դեմք»: 2010թ-ից «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վիտամին» ակումբի անդամ է: 2011-2012թթ. վարել է «Հայսուպերսթար» նախագիծը: Հանդես է եկել բազմաթիվ ակումբային մենահամերգներով:

«Եվրատեսիլ 2014» 59-րդ ամենամյա մրցույթը տեղի է ունենալու Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում: Երրորդ անգամ է, ինչ մրցույթը անցկացվելու է Դանիայում, վերջինը` 2001 թվականին էր:Մրցույթի կիսաեզրափակիչները նախանշված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:Մրցույթին մասնակցելու են մոտ 3 տասնյակ երկրներ: 12 երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին, պարզաբանելով դա ոչ միայն ֆիննասական խնդիրներով, այլ մրցույթի հանդեպ հետաքրքրության նվազմամբ:

Մայամիում ձերբակալվել է ռեփեր Թրևիս Սքոթը

Շոու բիզնես

Մայամիում ձերբակալվել է ռեփեր Թրևիս Սքոթը

EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչ

Շոու բիզնես

EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչ

Ներկայացվել է «Եվրատեսիլ»-ում «Լադանիվա» խմբի օգտին քվեարկելու կարգը

Շոու բիզնես

Ներկայացվել է «Եվրատեսիլ»-ում «Լադանիվա» խմբի օգտին քվեարկելու կարգը

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Շոու բիզնես

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Հայտնի են «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակների անունները

Շոու բիզնես

Հայտնի են «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակների անունները

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում. Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

Շոու բիզնես

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում. Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

Նոր հնարավորություններ և մասշտաբներ. առաջին անգամ Հայաստանում  իրականացվում է «Երիտասարդ հայուհի 2023» մրցույթը

Շոու բիզնես

Նոր հնարավորություններ և մասշտաբներ. առաջին անգամ Հայաստանում  իրականացվում է «Երիտասարդ հայուհի 2023» մրցույթը

Տեղի ունեցավ Հայաստանից «Եվրատեսիլ 2023»-ի մասնակից Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան

Շոու բիզնես

Տեղի ունեցավ Հայաստանից «Եվրատեսիլ 2023»-ի մասնակից Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը չի զիջի նախորդ մրցույթներին. ստեղծագործական թիմը հիշարժան շոու է խոստանում

Շոու բիզնես

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը չի զիջի նախորդ մրցույթներին. ստեղծագործական թիմը հիշարժան շոու է խոստանում

ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ, պետք է կատարվեն. ԱԺ նախագահ

Քաղաքականություն

ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ, պետք է կատարվեն. ԱԺ նախագահ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 903 դեպք. մահացել է 43 մարդ

Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 903 դեպք. մահացել է 43 մարդ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում